Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Դեկտեմբեր 12,2007 00:00

\"\"Եվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում:

Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին:

Արդեն բաժանվել է մրցաշրջան 2007-ում իրենց լավագույն կողմերով դրսեւորած եւ ավանդական տասնյակում տեղ զբաղեցնելուն հավակնող տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչների նախնական ցուցակը, որից էլ ԶԼՄ-ներից ստացվելիք տարբերակների պարզ թվաբանական հաշվարկով կորոշվեն լավագույնները:

«Առավոտը» իր տարբերակը կազմելիս առաջնորդվում է որոշակի չափորոշիչներով՝ փաստերով, եւ համոզված է, որ դրանք արդարացի են: Առաջին հերթին հաշվի ենք առնում միջազգային պաշտոնական մրցումներում՝ օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում (նկատի ենք ունենում դրանց մարզական կարգը) ձեռք բերված նվաճումները: Այնուհետեւ գալիս են աշխարհի գավաթի խաղարկությունները, համաշխարհային ունիվերսիադաները, միջազգային հեղինակավոր մրցաշարերը: Հավասարության դեպքում նախապատվությունը տալիս ենք այն մարզիկին, որը առավել հաջող է հանդես եկել վերոնշյալ առաջնություններից հաջորդում: Օրինակ, եթե մի մարզիկ դարձել է, ասենք, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր եւ նվաճել նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ մյուսը աշխարհի «արծաթից» բացի՝ աշխարհի գավաթի խաղարկության փուլի 2-րդ մրցանակակիր, ցուցակում ավելի բարձր հորիզոնականում նշում ենք առաջինին:

Տարանջատում ենք նաեւ օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերը: Ամենեւին էլ ոչ օլիմպիական մարզաձեւերը չանտեսելով՝ մոտավոր հավասարության պարագայում գերադասում ենք նախ եւ առաջ տասնյակ ընդգրկել օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչներին: Եվ որ նույնպես սկզբունքային մոտեցում ենք համարում, աշխատում ենք փաստացի արդյունքների հաշվին տասնյակում մարզաձեւերի արհեստական բազմազանություն չստեղծել՝ ընտրելով միայն ամենաարժանավորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել