Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ջանքերը կենտրոնացրել ենք այն ուղղությամբ, որ տուժողն՝ ի դեմս Դատախազության, տեսնի գործընկերոջ. Աննա Վարդապետյան

Նոյեմբեր 04,2026 16:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների շուրջ 20 ուսանող մասնակիցներին և քննարկել Դատախազության լիազորության իրականացման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։

Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում անդրադարձել է Դատախազության լիազորություններին, Դատախազության՝ տուժողակենտրոն քաղաքականությանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։

          Անդրադառնալով տուժողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու Դատախազության մոտեցմանը՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Գլխավոր դատախազությունն այս տարի մեծ գիտաժողով հրավիրեց Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որտեղ ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադարձ կատարեցինք նաև տուժողակենտրոն քրեական արդարադատությանը։ Շատ հաճախ կարող ենք հանդիպել իրավիճակների, երբ տուժողն իրեն միայնակ է զգում ամբողջ քրեական արդարադատության ընթացքում։ Այս առումով մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք այն ուղղությամբ, որ տուժողն՝ ի դեմս Դատախազության, տեսնի գործընկերոջ, ում հետ միասին է դատարան գնում և որ ինքը միայնակ չէ քրեական արդարադատության գործընթացում»,- նշել է Աննա Վարդապետյանն ու ընդգծել, որ Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի։

«Տուժողակենտրոն մոտեցումը Դատախազությունը ցուցաբերում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում։ Եթե հետևում եք մեր հրապարակային գործունեությանը, ապա կնկատեք, որ ի թիվս այլնի, մեր աշխատանքն ուղղված է հանրային բարիքը հանրությանը վերադարձնելուն։ Այսինքն այն, ինչ պատկանել է բոլորին՝ այգիներ, զբոսայգիներ, կանաչ տարածքներ, Դատախազության աշխատանքի արդյունքում վերադարձվում է բոլորին՝ սոցիալական վերաօգտագործման նպատակով»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու պատասխանել Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցների հարցերին, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին ու բարեվարքությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30