Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՍԵԼԻՔ ՉԿԱ

Փետրվար 24,2009 00:00

\"\"

«Ես հանրահավաքն արգելելը սխալ եմ համարում: Եվ այստեղ եւս ոչ պրոֆեսիոնալ մոտեցման խնդիր կա: Ես չեմ հասկանում, երբ հանրահավաքն արգելվում է, բայց հետո այն, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Դա ես համարում եմ կրկնակի սխալ: Եթե ընդունվում է որոշում, նախ այն ընդունելուց առաջ պետք է լավ մտածել, եւ ապա, ընդունելուց հետո՝ երաշխավորել դրա իրագործումը: Ելնելով ներկայիս միապաղաղ քաղաքական կյանքից՝ ենթադրում եմ, որ առաջիկա հանրահավաքը կլինի բազմամարդ, սակայն այդ շարժումն արագ կմարի՝ նոր ասելիքի բացակայության պատճառով: Ամեն դեպքում, կարծում եմ՝ ընդդիմության կողմից իրավիճակը կրկին սրելու փորձեր կլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով մարտի
1-ին կայանալիք հանրահավաքին՝ ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել