Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակի գինը

Ապրիլ 04,2009 00:00

Մեծ սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Առաջինը դառնալու համար մարզիկը պետք է կամավոր հրաժարվի առօրյա կյանքի բազմաթիվ հաճույքներից ու վայելքներից, երբեմն նաեւ՝ ընտանիքի անդամների ու հարազատների հետ շփումներից, յուրաքանչյուր օրվա մեծ մասն անցկացնի դահլիճում կամ ստադիոնում, մարզումների ժամանակ, ինչպես ասում են, «սեփական քաշով մեկ քրտինք թափի», սնվի չափավոր, այն էլ, միայն՝ ինչ թույլատրել է մարզիչը կամ բժիշկը, ապրի խիստ ռեժիմով: Միայն այս դեպքում նա կարող է չեմպիոնական փառքին հավակնելու հույս փայփայել: Բայց միշտ չէ, որ այդ զրկանքների դիմաց մարզիկը փոխհատուցվում է: Իսկ եթե վերջնական հաղթանակը, այնուամենայնիվ, ժպտում է նրան, ապա միայն ծանր փորձությունների ենթարկելուց հետո, որոնք երբեմն շատ դաժան են լինում ու առողջության համար վտանգավոր:

Այդպիսի մարզաձեւերից է պրոֆեսիոնալ բռնցքամարտը, որտեղ ռինգ մտնող մարզիկը, եթե մի ակնթարթ անգամ խղճա մրցակցին կամ կորցնի զգոնությունը, դաժանորեն կպատժվի: Ու այստեղ խնդիրն արդեն այն չէ, թե մրցավարն ո՞ւմ ձեռքը կբարձրացնի, այլ հետոն, հետագա ճակատագիրը, որը երբեմն ողբերգական ավարտ է ունենում: Առանձնապես նախանձելի վիճակում չի լինում նաեւ հաղթողը: Նա այդ հաղթանակը ձեռք է բերում շատ ծանր գնով:

Ստորեւ ներկայացվող լուսանկարները դրա վառ ապացույցն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել