Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասար պայքար՝ հատկապես աղջիկների մեջ

Ապրիլ 07,2009 00:00

Կիրակի օրը «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» դարցի 2-րդ մրցաշարը, որը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Առաքելություն Արեւելք» դանիական կազմակերպության հետ համատեղ:

Մրցաշարը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին եւ նպատակ ուներ՝ հանրության ուշադրությունը սեւեռել հատկապես հաշմանդամ կանանց իրավունքների պաշտպանությանը: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի դարցի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ եւ «No Problem» ժամանցի կենտրոնի եւ «Կոկա-կոլա Արմենիա» ընկերության աջակցությամբ:

Մարզական միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հ/կ-ների եւ զանգվածային լրատվամիջոցների 60 ներկայացուցիչներ: Ուրախալի է, որ այս կարգի մրցումներում առանձնակի ակտիվություն են դրսեւորում ԶԼՄ-ները: Մի քանի ժամ տեւած հետաքրքիր պայքարի արդյունքում կանանց մեջ հաղթեց մայրաքաղաքի թիվ 20 ներառական դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը: Առաջին եռյակում նրան հաջորդեցին Հանրային ռադիոյի «Մարզական խաչմերուկ» ծրագրի լրագրող Գոհար Նալբանդյանը եւ Երեւանի թիվ 180 ներառական դպրոցի աշակերտ՝ 13-ամյա Մերի Ղազարյանը, որը լսողության խնդիր ունի: Տղամարդկանց պայքարում հաջողությունն ուղեկցեց «No Problem»-ի աշխատակից Անդրանիկ Ղարիբյանին, երկրորդ տեղը զբաղեցրած Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին եւ «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից՝ Բագրատ Աբազյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել