Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոդյուսերի խաբեությունը

Ապրիլ 07,2009 00:00

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Հրազդանի քաղաքապետարանից դիմում էր ստացվել, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը խաբեությամբ քաղաքապետարանից հափշտակել է 150 հազար դրամ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պարզել են, որ «Դինա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Վ.-ն է, որը ս/թ փետրվարի 20-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ շախմատի արքաների պատվին նվիրված համերգային միջոցառում կազմակերպելու պատրվակով Հրազդանի քաղաքապետարանից, ՃՇՇ-ից, ինչպես նաեւ Դիլիջանի քաղաքապետարանից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է 541 հազար դրամ: Պարզվել է նաեւ, որ վստահություն ձեռք բերելու նպատակով Հակոբ Վ.-ն հանդես է եկել երգիչ Արամ Եղիազարյանի (Արամե) անունից, որի մասին վերջինս տեղյակ չի եղել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930