Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք իրենց մեղավոր չճանաչեցին

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունն ու մտել է բուն դատաքննության պրոցես:

Երեկ դատարանում հրապարակվել է այս երկու գործիչների մեղադրական եզրակացությունը, որով առաջադրված մեղադրանքներում ո՛չ Ալ. Արզումանյանը, ո՛չ Ս. Սիրունյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Ըստ մեղադրական եզրակացության, որն ի դեպ, «Յոթի» միասնական գործի մեղադրական եզրակացության փաստացի կրկնությունն է, Ալ. Արզումանյանը մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ անկարգությունները կազմակերպել, մարդկանց զենքով, պայթուցիկ նյութերով զինել է այնքանով, որ «իր հեղինակությամբ ազդել է զանգվածների վրա», եւ, որ Ս. Սիրունյանը նրա հետ հեռախոսայցի ժամանակ ասել է, թե իրավիճակը վերահսկելի է: Սա այն դեպքում, երբ նույն մեղադրականում չկա գեթ մեկ փաստ կամ ապացույց, որ այդ օրը մինչեւ անկարգությունները սկսելը Ալ. Արզումանյանը գտնվել է «զանգավածային անկարգությունների» վայրում եւ առավել եւս հրահանգել է որեւէ գործողություն կազմակերպել: Սրանից նա եզրակացրեց, որ գեղանկարչության ցուցահանդես կազմակերպող Աղվան Հովսեփյանը դատարանում հայտնված քրգործը եւս «նկարել է» նունուֆարներով ոգեշնչված: «Այս դատարանն առաջնորդվում է մի կարգախոսով՝ սուտն է ծնում իրավունք»,- իր խոսքում նկատել է Ս. Սիրունյանը:

Երեկ դատարանը որոշել է դատաքննության հերթականությունն ու կարգը՝ վկաների, հետո ամբաստանյալների հարցաքննություն, դատափորձաքննական եզրակացությունների եւ փաստաթղթերի ուսումնասիրություն եւ վերջում` գործում առկա ապացույցների հետազոտում:

Դատավոր Մ. Մարտիրոսյանը այդ ընթացքում մերժել է Ս. Սիրունյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին:

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին, որովհետեւ այդ ընթացքում Ս. Սիրունյանը տեղափոխվելու է «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոն` հետվիրահատական հետազոտությունների ենթարկվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930