Լրահոս
Օրվա լրահոսը

Կծու պղպեղը՝ իմունիտե՞տ

Ապրիլ 10,2009 00:00

Մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն, օժտված են բացասական էներգիայով

«Վերջերս ծաղկաման էի նվեր ստացել: Հարեւանուհիս եկավ ու սկսեց ժամերով զննել այն: Շատ էր հավանել ու անընդհատ ասում էր, թե ինչքան գեղեցիկ է: Հենց նա գնաց՝ ծաղկամանն ընկավ ու կոտրվեց: Բա աչք չի, ի՞նչ ա»,- պատմեց Գայանե Ղարիբյանը: Տիկին Գայանեն 45 տարեկան է: Նա հավատում է, որ կան մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն: Սովորաբար, «աչքով տալը» հիվանդությունների հանկարծակի ի հայտ գալու, անձնական կյանքում անհաջողությունների եւ այլնի հետ է կապվում: «Աչքով տալու» թեման հիմնականում հոլովվում է կանանց զրույցներում: Սակայն դա չի նշանակում, թե տղամարդիկ չեն վախենում «աչքով տալու» երեւույթից: Տիկին Գայանեի ամուսինը՝ Վարուժան Սիմոնյանը, զբաղվում է առեւտրով: Նրա համար շատ կարեւոր է, թե առավոտյան աշխատանքի գնալիս իրեն առաջինը ով կհանդիպի. «Հազար անգամ փորձել եմ, մի քանիսը կան, որ վատ աչք ունեն: Եթե առավոտյան առաջինը նրանց եմ տեսնում՝ առեւտուրս անհաջող ա լինում»:

Վ. Սիմոնյանը հաճախ խուսափում է անգամ մտերիմներին պատմել իր հաջողությունների մասին. «Մեկ-մեկ բարի աչքն էլ ա կպնում: Հենց առեւտուրս հաջող ա լինում, ուրախացած պատմում եմ բարեկամներիս կամ ընկերներիս, մեկ էլ տեսնում եմ, որ մի քանի օրից լրիվ թարսվում ա…»:

Հոգեբան Տաթեւ Դանղյանը բացատրում է, որ երբ մենք ասում ենք, թե մեզ «աչքով են տվել», նշանակում է մենք ընկել ենք ուրիշի բացասական ինֆորմացիոն դաշտի ազդեցության տակ: Հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ բացասական տատանումների ներգործությունը մեզ վրա, կամ առավելագույնս թուլացնել դրա ուժը:

«Չի կարելի այս երեւույթին վերաբերվել որպես սնահավատության, ինչպես շատերն անում են: Էներգիան շատ մեծ ուժ է: Դրական էներգիայի շնորհիվ կարելի է հասնել դրական եւ բարի շատ արդյունքների, իսկ այն մարդիկ, ովքեր ծանոթների կարծիքով «չար աչք» ունեն, օժտված են բացասական էներգիայով»,- ասաց Տաթեւ Դանղյանը:

Իսկ որպեսզի այդ բացասական էներգիան չվնասի մեզ, հոգեբանները առանձնացնում են «աչքով տալուց» խուսափելու մի քանի հնարանքներ:

«Կարելի է խաչել ձեռքերը կամ ոտքերը այն մարդու հետ զրուցելիս, ումից տհաճություններ կարելի է սպասել: Ինչպես նաեւ լավ կլինի պատկերացնել, թե դուք շրջապատված եք համատարած հայելիներով: Այս դեպքում հարձակվողը միշտ կստանա հայելուց անդրադարձված եւ ուժեղացված պատասխան հարված»,- ասաց Տ. Դանղյանը:

Բոլոր նրանց, ովքեր չեն հավատում «աչքով տալու» երեւույթին, հոգեբանը խորհուրդ է տալիս մշտապես կայուն հոգեբանական իմունիտետ մշակել: Կենսաէներգիայի մակարդակը կարելի է բարձրացնել սառը ցնցուղ ընդունելով, ռոք երաժշտություն լսելով, հիանալի արդյունք է տալիս նաեւ կծու պղպեղը: Անփոխարինելի միջոց է պղպեղը պարելու ընթացքում օգտագործելը:

«Եթե պարբերաբար բարձրացնեք ձեր կենսաէներգիայի մակարդակը, չարակամները ի վիճակի չեն լինի էներգետիկ հարված հասցնել: Դուք այլեւս ստիպված չեք լինի մտածել, թե այս անգամ ձեզ ով «աչքով տվեց»,- հավելեց Տաթեւ Դանղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930