Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆ ԵՐԸ

Մայիս 06,2009 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է օրենքից դուրս հայտարարել հարկերից խուսափելու այն ձեւերը, որոնք իրականացնում են օֆշորային հաշիվների միջոցով: Բացի այդ, Սպիտակ տունը մտադիր է խստացնել կանոնները, որոնք թույլ են տալիս ամերիկյան ընկերություններին իրենց եկամուտները փոխանցել այլ՝ ավելի ցածր հարկեր ունեցող երկրներ: Այդ նպատակով որոշ կորպորացիաների արտասահմանյան մասնաճյուղերը դիտարկվելու են որպես առանձին ընկերություններ: Ըստ BBC-ի, օրենքի կատարմանը հետեւելու են մոտ 800 դաշնային գործակալներ, որոնց գործունեությունը ամերիկյան բյուջեին կբերի լրացուցիչ $210 միլիարդ: Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի նախագահի գաղափարները, ապա նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2010 թվականին: «Այն միջոցառումները, որոնց մասին ես այսօր հայտարարում եմ՝ կօգնեն մեզ հաղթահարել մեր հարկային օրենսդրության մեջ առավել ճչացող բացթողումները»,- նշել է ԱՄՆ նախագահը: Նա նաեւ կոչ արեց առավել թափանցիկ դարձնել ԱՄՆ քաղաքացիների վարկային հաշիվները, որոնք բացված են օֆշորային գոտիներում, մասնավորապես՝ Կայմանյան կղզիներում: Որոշ մասնագետների կարծիքով, Օբամայի նախաձեռնությունը էական վնաս կհասցնի այն ընկերություններին, որոնց եկամուտները մեծ չափով կախված են արտասահմանյան շուկաներում իրականացվող ֆինանսական օպերացիաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել