Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻՈՆԵՐԸ» ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ

Մայիս 12,2009 00:00

«Պահանջում ենք դադարեցնել «Պիոներ» բար-ռեստորանի գործունեությունը գիշերային ժամերին, փակել բարի դռները ժամը 24-ին եւ հսկողություն սահմանել այդ օբյեկտի վրա»,- նման դժգոհությամբ օրերս «Առավոտին» էին դիմել «Պիոների» հարեւանները՝ Բաղրամյան թիվ 2 շենքի բնակիչները: Զվարճանքի օբյեկտը գործում է հենց շենքի նկուղում: Այս շենքի բնակիչները նման պահանջով մի քանի անգամ դիմել են տարբեր ատյաններ, սակայն նրանց պատասխանել են միայն Երեւանի քաղաքապետարանից ու Կենտրոն համանքի թաղապետարանից: Այդ պատասխաններում հստակ նշված է եղել, որ «Պիոներն» իրավունք ունի աշխատել մինչեւ կեսգիշեր: Բնակիչների խոսքերով. «Բար-ռեստորանի ղեկավարությունն ուղղակի անտեսում է այս որոշումը եւ շարունակում գործել ամեն գիշեր մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Նրանք մեզ համոզում են, որ միջոցառումներ են անցկացնում աղմուկը պակասեցնելու համար, սակայն, միեւնույն է, ձայները չեն դադարում եւ խանգարում են մեզ քնել: Մեր բազմաթիվ բողոքների արձագանքը եղավ այն, որ այդ օբյեկտը գիշերային ժամերին չաշխատեց միայն ապրիլի 29-30-ի գիշերը»:

Ի դեպ, այս հաստատության դռների վրա գրված է՝ աշխատանքային ժամերը՝ 19-6-ը: «Մենք չենք մոռանում, թե ինչպես այս 8-10 տարիների ընթացքում բար-ռեստորանի ղեկավարությունը վերացրեց մուտքի մայթեզրին աճող 3 առողջ կաղնիները, որպեսզի ավտոմեքենաների համար նախատեսված հրապարակն էլ ավելի լայնանա: Բակի կողմից հաստատության համար տեղակայված օդափոխիչների անհաջող տեղադրումից հետո շենքի մուտքը լցվում է անձրեւաջրերով՝ խանգարելով բոլորին»,- դժգոհեցին բնակիչները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031