Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՔՊ-ականները բոյկոտեցին արցախահայերի խնդիրներին վերաբերող քննարկումը

Սեպտեմբեր 23,2026 15:56 Share

ԱԺ-ում այսօր «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումները» թեմայով քննարկումը դրա մեկնարկից մոտ կես ժամ հետո բոյկոտեցին ՔՊ-ական պատգամավորները։

Քննարկումից դուրս գալուց հետո Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում իրենց բոյկոտը այսպես պատճառաբանեց. «Մեզ ասել էին, որ քննարկումը կլինի Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին վերաբերող, տեսանք, որ սա վերածվել էր կարծես թե միջխորհրդարանական հանդիպման, ինչ-որ պաշտոններ էին հնչում։ Բազմիցս ենք ասել, որ ՀՀ-ում չի կարող լինել երկու խորհրդարան, երկու կառավարություն։ Դրա համար ստիպված լքեցինք դահլիճը»։

ՔՊ-ական պատգամավորը նկատի ուներ Արցախի խորհրդարանի ու կառավարության պաշտոնյաներին, որոնք ներկա էին քննարկմանը:

«Կառավարությունն ու Ազգային ժողովը միշտ սերտորեն կապի մեջ են Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, մենք ծանոթ ենք նրանց խնդիրներին։ Գարնանը եղել է մեծ համաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, ու խնդիրներին տրվել են լուծումներ։ Մի քանի օր առաջ ևս հանդիպել էինք Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, այդ կապը կա»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը և հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց՝ այս միջադեպն իրեն հիշեցրեց միջազգային կառույցներում ադրբեջանցիների վարքը. «16 տարի է Ադրբեջանի դեմ վարույթներում եմ, հենց առաջին գործերից Ադրբեջանը պահանջում էր Եվրոպական դատարանից չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական, հանրային մարմինների փաստաթղթերը։ Հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, որովհետև գործում էր հանրային իրավունքը, Եվրոպական դատարանը նույնիսկ Արցախի դատարանների որոշումներն է ճանաչել լեգիտիմ ակտեր և դրա հիման վրա որոշումներ կայացրել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930