Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլի-ընդդիմություն հանդիպումը արդյունք չտվեց

Մայիս 13,2009 00:00

\"\"Երկուշաբթի օրը կայացած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպումը ընդդիմության առաջնորդների հետ՝ ապարդյուն էր: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սահակաշվիլին մերժեց իրեն ներկայացված հրաժարականի պահանջը, իսկ փոխարենն առաջարկեց ընդդիմությանը՝ մասնակցել նոր Սահմանադրության մշակման գործընթացին, որի արդյունքում Վրաստանը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն: Նոր հիմնական օրենքը մշակող հանձնաժողովի նախագահը, ըստ Սահակաշվիլու, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ, Վրաստանի ղեկավարը զգուշացրեց ընդդիմությանը, որ թույլ չի տա անկարգություններ, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ երկիրը կապող մայրուղիների շրջափակում: Սակայն այդ սպառնալիքները, ըստ ամենայնի, ընդդիմության վրա չազդեցին, որովհետեւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հանդիպմանը հաջորդած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ճանապարհների շրջափակումը մտնում է ընդդիմության պլանների մեջ:

Բուրջանաձեն նաեւ հայտարարեց, որ դուրս է շպրտելու Սահակաշվիլուն Վրաստանից: Ըստ որոշ դիտորդների՝ խորհրդարանի նախկին խոսնակն այսօր իր նախկին զինակցի ամենաանհաշտ ընդդիմախոսն է: Ընդդիմության մյուս երկու առաջնորդները, ավելի չափավոր մատեցում ցուցաբերելով, պատրաստակամություն հայտնեցին շարունակել երկխոսությունը Վրաստանի իշխանությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել