Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ ՀՀ նախագահին

Մայիս 27,2009 00:00

\"\"

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահին: Սակայն մտավախություն ունենալով, որ նամակը կարող է մնալ անպատասխան, «Առավոտին» խնդրում են հրապարակել իրենց մտահոգությունը:

«Հայտնում ենք Ձեզ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում է գտնվում «Բետարտշին» ՍՊԸ-ն, որի իբր տերն է Հակոբ Հակոբյանը (Ճոյտը), այդ գործարանի սահմաններից դուրս 200 մ հեռավորության վրա կա արոտավայր, որտեղ արածում էին բացառապես գոմեշները, սակայն Հ. Հակոբյանը համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողը վերածել է ավազահանքի, առաջացրել է 3 մ խորությամբ ջրափոսեր: Հարցնում ենք գյուղապետին՝ ինչո՞ւ չի արգելում ավազի արդյունահանումը, նա պատասխանում է, որ չենք կարողանում, քանի որ այդտեղ հսկում է ոմն Սուսաննա Հարությունյան: Հետո մենք պարզեցինք, որ դա այն կինն է, որը քնում էր Օպերայի վրանների տակ եւ Հ. Հակոբյանի հետ գործարանում պատրաստում էին ցույցերի համար «յոժիկներ» եւ լոմեր, որի համար Էջմիածնի ՆԳ-ում գործ էր քննվում, միգուցե այս մարդիկ արդեն ազդել են պատասխանատու անձանց վրա, որոնք չեն արգելում ապօրինի ավազի տարբեր մասերից արդյունահանելու երկրի եւ ժողովրդի հարստությունը: Այս պահին կատարված հսկա ավազի կույտերի համար ոչինչ չեն վճարում ոչ համայնքին, ոչ պետությանը, իսկ մի մասն էլ տեղափոխել են Զվարթնոցի օբյեկտ:

Խնդրում ենք Ձեզ թույլ մի տվեք ժողովրդին թալանելու հաշվին «օլիգարխի» համբավ ձեռք բերեն այդ անօրեն մարդիկ ու հարստանալով, օգնելու փոխարեն, նյութական վնասներ պատճառեն մեզ՝ տեղաբնակ ժողովրդիս:

Պետականացրեք այդ ավազը եւ ստիպեք ետ վերադարձնի այդ հողը նախկին վիճակով մեզ:

Հուսով ենք, անպայման այս նամակը ընթացք կստանա եւ յուրաքանչյուրը կապրի իր աշխատանքով, ստեղծած բարիքով, ինչպես մեզանից յուրաքանչյուր շինական»:

35 ստորագրություն, տվյալները խմբագրությունում են: Պատրաստ ենք հրապարակել նաեւ հակառակ կողմի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031