Լրահոս
Օրվա լրահոսը

Մաղթում ենք հաղթական մեկնարկ

Հունիս 03,2009 00:00

\"\"Վաղը ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մեկնում է Ցյուրիխ, այնտեղից՝ Վիլ, որտեղ Եվրոպայի 2011 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին «Բերգհոլց» ստադիոնում հանդիպելու է Շվեյցարիայի հավաքականի հետ:

Մեր ընտրանու մարզչական շտաբը՝ ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ, հունիսի 1-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, որին հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Կարեն Խաչատրյան, Արտակ Անդրիկյան, Արտակ Եդիգարյան (երեքն էլ՝ «Փյունիկ»):

Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Հենրիկ Մխիթարյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Կամո Հովհաննիսյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Հրաչ Յագան («Ստանդարտ», Բելգիա), Սարգիս Կարապետյան, Արտակ Դաշյան (երկուսն էլ՝ «Բանանց»), Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա), Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա):

Հարձակվողներ. Միհրան Մանասյան, Գեւորգ Ղազարյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Հրանտ Գեւորգյան («Բանանց»):

Շվեյցարիա-Հայաստան հանդիպումը սպասարկելու է Սերբիայի մրցավարական բրիգադը՝ Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ:

Մեր թիմը կվերադառնա հունիսի 6-ին եւ անմիջապես ձեռնամուխ կլինի հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ խաղի նախապատրաստությանը: Այդ հանդիպման մրցավարները Բելգիայից են՝ Կրիստոֆ Վիլանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ21 տարիքային խմբի հավաքականն ընդգրկված է Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ խմբում, որտեղ են նաեւ Թուրքիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Վրաստանն ու Էստոնիան:

Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Պյերճ Անդրե Շուրմանը նույնպես հրապարակել է այն ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, որոնց հրավիրել է՝ նախապատրաստվելու Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը: Նրանք են:

Դարպասապահներ. Կեւին Ֆիկենչեր, Յանն Սոմեր:

Պաշտպաններ. Գաետանո Բերարդի, Իգոր Դյուրից, Յոնաս Էլմեր, Ժենսրիքս Կուսունգա, Ռաֆայել Մոյե, Ջոնաթան Ռոսինի, Սերկան Սահին:

Կիսապաշտպաններ. Ալեսանդրո Կյարոկի, Էրեն Դերդիյոկ, Ֆրանկ Ֆելշտեր, Ֆաբիան Ֆրայ, Շկելզեն Գաշի, Մարիո Գավրանովիչ, Սիմոնե Գրիպո, Խավյեր Հոխշտրասեր, Ֆաբիան Լուստենբերգեր, Ադրիան Նիկչի, Դանիել Պավլովիչ, Պասկալ Շրուպֆ, Ադիլսոն Տավարես:

Հարձակվողներ. Դամիան Բելոն, Մորենո Կոստանցո, Ֆաբիո Դապրելա, Օրլանդո Լատման, Միկել Մորգանելա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել