Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարը նրա կարիքն ունի». ակտիվիստները հիշում են Լենա Նազարյանի նախկին պայքարը, իսկ նա ասում է՝ «Ինձ չի հետաքրքրում»

Հոկտեմբեր 12,2026 16:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամուլսարի շահագործման դեմ ժամանակին պայքարած տարբեր ակտիվիստներ, հիշելով ծանր պայքարի տարիները, մշտապես հիշում են նաև ԱԺ նախկին փոխնախագահ, ՔՊ-ական Լենա Նազարյանի պայքարն ու գաղափարները։

Այս անգամ Լենա Նազարյանի՝ ժամանակին արտահայտած ազնիվ գաղափարներն էր հիշել ակտիվիստ Սամվել Աշոտյանն ու սոցցանցերում սկսել փնտրել նրան.

«Որևէ մեկը գիտի՞՝ որտե՞ղ է նա։ Ախր, Ամուլսարը նրա կարիքն ունի։ Խնդրեմ, փոխանցեք վերջինիս, որ անձամբ ես պատրաստ եմ նրա հետ միասին կրկին փակել Ամուլսարի ճանապարհը, ինչպես նախկինում էինք անում։

Խնդրում եմ փոխանցել նրան, որ հանրությունը սպասում է իր ազնիվ ու անկաշառ խոսքին…»

Մեզ հետ զրույցում Լենա Նազարյանը միայն ասաց, որ չի զբաղվում հանրային-քաղաքական գործունեությամբ և չի ցանկանում արձագանքել։

«Ապրում եմ իմ մասնավոր կյանքով, ես հարցազրույցներ չեմ տալիս», — ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ իր պայքարի մասին հաճախ են հիշում սոցցանցերում, Նազարյանն այսպես արձագանքեց.

«Հիշում են՝ հիշեն, ինձ չի հետաքրքրում»։

Հիշեցնենք, որ 2012 թվականին Ամուլսարի շահագործման դեմ պայքարող Նազարյանն իր պայքարի ընթացքում հիմնավորում էր, թե ինչու չպետք է հանքը շահագործվի։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիները դառնում են ճորտեր՝ ծառահատներ ու հանքափորներ։ Բացի այդ, եթե մարդն ապրում է աղտոտված շրջակա միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է։

«Ես համոզվեցի, որ կառավարությունը (չունենամ ես տենց կառավարություն) դիտավորյալ չի զարգացնում տարածաշրջանը, որ մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդ տիկինը տգէտ, անիմաստ եւ անախորժ արարած մըն է, հաստատ: Սակայն դա յստակօրէն այդպէս էր արդէն 2018էն տարիներ առաջ, 2018ին եւ դեռ անկէ ետք տարիներով: Եւ այս նոյն դժգոհները այդ բոլոր տարիներուն շատ էլ գոհ էին իրմով, իր ամբողջ խմբակով: Անոնց պարագային որոնք իրապէս, ըսենք… հաւատքով՝ բնապահպաններ են, ափսոս, նշոյլ մը իսկ խելք չունեցան հասկանալու համար թէ այդ հանքը, որեւէ ՀՀ վարչակարգի ներքոյ, ուշ կամ կանուխ պիտի բացուէր: Եւ դեռ շա՜տ հանգեր պիտի բացուին ձեր այդ Նոր «Հայաստան»ին մէջ:

    Ուրեմն ձեր ժող’ջանին կողմէ բազմիցս ընտրուած ու վերընտրուած այս անձը մէկդի թողնենք, ու եկէք մի քիչ էլ յիշենք՝ այս նիւթը ամենակոպիտ կերպով քաղաքականուցած, փրփրած ու զայրացած, սոսկալի անձերն ու խմբաւորումները, որոնք այսօր շշուկ մը իսկ չեն հանում: Ո՞ւր է այդ արդի սասունցի դաւիթիկը, իր խրոխտ ու մարտունակ, ամէն բանի պատրաստ ծռերով… Երեւի նրանք բոլորը տակաւին Արցախոում են, սոսկալի կերիլլա կռիւներ են մղում թշնամիների դէմ, հա՞: Կամ էլ, ինչպէս որ բառացիօրէն յայտնեց իրենց հոյաակապ քրմապետը, իրենք տակաւին «այս իշխանության թիկունքին են» ասիկա դաւադրապաշտական կերպով թող չմեկնաբանուի, քանզի դա լինելու շա՜տ կարողութիւններ վերագրելու իրենց, մինչ իրենք իմքայլական Փաշինյանին ոտքի կօշիկը իսկ չէին ու չեն, եւ մինչ իրենց մի քանիսը փտում են Փաշինյանի բանտերում, իրենք փիսոներ դարձած են նրա առջեւ: ]

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031