Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր

Հոկտեմբեր 12,2026 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը նշել է, որ ՀՀ իշխանությունները սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով։

Իր X միկրոբլոգում կատարած գրառման մեջ պատգամավորը մասնավորապես նշել է.

«Դաշնակցություն կուսակցության (Հայաստանի ընկերվար կուսակցություն) իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանի և այդ կուսակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ միասին քննարկեցինք ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ողբերգական ճակատագիրը, Արցախի հայերի վերադարձի իրավունքը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, որտեղ գործող իշխանությունները թուրքական և ադրբեջանական ճնշումների ներքո հակված են զիջումների գնալ նույնիսկ սեփական Սահմանադրության հարցում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031