Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիարշավ և բերքի տոն Արտավանում․ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բարդ լեռնային պայմաններով ձիերի մրցավազք

Հոկտեմբեր 12,2026 18:40 Share
Աջակցեք aravot.am-ին

12-ամյա Էմինը նեղսրտած է, արցունքները կոկորդը խեղդում են, մի կերպ է խոսում ու բացատրում, որ չի հասկացել, թե ոնց, ընկել է ձիուց ու մինչև նորից կհեծներ՝ արդեն ժամանակ է կորցրել։ Ժամանակի հետ ձիարշավում նաև իր դիրքերն է կորցրել։

Էմինը հույս ուներ, որ հաղթելու է ձիարշավում, հենց այդ պատճառով էլ մասնակցում էր, բայց իրադարձություններն իր նախատեսած սցենարից տարբեր զարգացան։

Էմինի ընկեր Գարիկն էլ հաղթելու տրամադրությամբ էր մասնակցում ձիարշավին, բայց ինքն էլ չհաղթեց։ Սա, իհարկե, չխանգարեց, որ համարձակ և համառ տղաները պարգևատրվեն ձիարշավի կազմակերպիչների կողմից։

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Հայաստանում առաջին անգամ բարդ լեռնային պայմաններում ձիերի մրցավազք անցկացվեց՝ Վայոց ձորի Վայք համայնքի Արտավան բնակավայրում։ Մասնակիցները 25-ն էին։

Բարդ գոտիավորման մրցուղու երկարությունը 14.4 կմ էր։ Մրցավազքը տևեց մոտ 3 ժամ։ Հաղթողները, ըստ կանոնների, որոշվեցին ոչ միայն առաջինը գալով, այլև ձիու ամենագերազանց ֆիզիկական (ամենացածր պուլսը, գերազանց շարժումը և էներգիան) վիճակով։ Լավագույն ցուցանիշներով առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցների համար նախատեսված էին մրցանակներ։

Ալեքսանդրան Մոսկվայից էր ժամանել՝ հատուկ այս մրցաշարին մասնակցելու համար։ Մոսկվայից այլ պրոֆեսիոնալ մարզիկներ էլ էին մասնակցում մրցաշարին։ Նրանք նաև ցուցադրական ելույթներ ունեցան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արտավանում նաև բերքի տոն էր․ երաժշտություն, երգ, պար, հյուրասիրություն, տեղական բարիքների վաճառք։ Հյուրերը համտեսեցին արտավանյան ավանդական ճաշատեսակ՝ կառշմը։

 

Այս յուրահատուկ ճաշատեսակի հիմնական բաղադրիչը գարնանը հավաքված, հյուսերով չորացված եղջերախոտն է։

Հայաստանի Հանրային ռադիոյի ամենաճանաչված ձայներից Սերգուշ Բաբայանը հարազատ գյուղի պատմությունն է ներկայացնում։ Հպարտորեն փոխանցում է՝ Արտավանի հեծելազորն ամենաուժեղն է եղել Արեւելյան Ասիայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել