Երեկ երեկոյան Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի շրջանում կրկին բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ PKK-ի քուրդ զինյալների միջեւ։ «News.am»-ը՝ վկայակոչելով թուրքական Stratejikboyut կայքէջը, փոխանցում է, որ Հաքքարիի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ թուրքական զինված ուժերի եւ Քազանի դաշտավայրում հայտնված PKK-ի անդամ քուրդ զինյալների միջեւ փոխհրաձգություն է եղել։ Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը քուրդ զինյալների դեմ իրականացվող օպերացիային օդային աջակցություն ապահովելու համար օդ է հանել նաեւ ուղղաթիռներ։ Աղբյուրի մատուցմամբ, երեկ ուշ երեկոյան էլ թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ ռազմական բախումը շարունակվել է։


















































