Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԱՅՆԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

\"\"

Վերջին շրջանում խորհրդարան ելումուտի բարդացված ընթացակարգն ավելի ու ավելի արտառոց եւ անհասկանալի դրսեւորումներ է ստանում: Դրա օրինակներից մեկը հավատարմագրված լրագրողների մուտքն ու ելքն առանձին գրանցամատյանում արձանագրելն է: Մեկ այլ դրսեւորումը ԱԺ շենքից դուրս գալուց հետո եւս պայուսակները ստուգելն է. թերեւս զգուշանում են, որ զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութե՞ր դուրս կբերենք խորհրդարանից: Եվ վերջապես, ամենաարտառոցը. անցագրային կետում փակցված է մի գրություն, ըստ որի՝ ԱԺ նախագահի այցելուներից հարկ է վերցնել բջջային հեռախոսները, տեսախցիկները, լուսանկարչական սարքերը եւ ձայնագրիչները: Եվ բացառություն է արված Անվտանգության խորհրդի անդամների, մարզպետների եւ նախարարների համար: Ըստ այդմ՝ ենթադրվում է, թե Անվտանգության խորհրդի որեւէ անդամ կարող է Հովիկ Աբրահամյանի մոտ մտնել տեսախցիկով եւ ձայնագրիչո՞վ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել