ԱՄՆ-ում օլիմպիական Վանկուվերից վերադարձող MH-60T մակնիշի ուղղաթիռ է վթարվել: Միջադեպը տեղի է ունեցել Յուտա նահանգի լեռներում՝ Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքից շուրջ 80 կմ արեւելք:
Ինչպես հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, Վանկուվերում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունն ապահովող երկու ուղղաթիռները ուղեւորվում էին Հյուսիսային Կարոլինա:
Վթարի մասին հայտնել է երկրորդ ուղղաթիռի օդաչուն, ինչից հետո դեպքի վայր փրկարարական ջոկատ է ուղարկվել: Ավիավթարի արդյունքում տուժել է 5 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, երկուսը՝ ծանր: Վթարի պատճառները ճշտվում են: