Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԻՆ» ՆՎԻՐԵՑԻՆ ՏԱՆՏԻՐՈՋԸ

Ապրիլ 07,2010 00:00

\"\"Մինսկի «Սպորտի պալատում» մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնության մեկնարկային օրը 56 կգ քաշային, 17-ամյա Սմբատ Մարգարյանի՝ երկամարտում նվաճած արծաթե եւ հրում վարժությունում՝ ոսկե մեդալների մասին երեկվա «Առավոտում» գրել ենք:

Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ մրցավարները Վիտալի Դերբենյովին Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը մատուցեցին սկուտեղի վրա: Նրան օգնեցին տան պատերը: Հեռուստաէկրանների առջեւ պայքարին հետեւող մարզասերները պարզորոշ տեսան, որ բելառուսցին այդպես էլ հրում վարժության երրորդ մոտեցմամբ պատվիրած 138 կիլոգրամը հստակ չֆիքսեց գլխավերեւում: Բայց եղածն արդեն եղած է ու այն ետ չես բերի:

Այդուհանդերձ, հայ ծանրորդը, որ ընդգրկվել էր «B» խմբում, գերազանցեց ինքն իրեն՝ շրջանցելով ուժեղագույնների ցուցակի գրեթե բոլոր մրցակիցներին:

Այս քաշային կարգում մրցանակակիրների եռյակը երկամարտի 254 կիլոգրամով եզրափակեց Բելգիայի ներկայացուցիչ Թոմ Գեգեբուգերը:

Ռուսաստանը ներկայացնող Արսեն Թամրազյանը 238 կգ-ով բավարարվեց 9-րդ տեղով:

Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում է 37 երկրի 300-ից ավելի մարզիկ: Ինչպես նշում են կազմակերպիչները, ազգային ֆեդերացիաներն աշխատել են մրցավայր գործուղել իրենց ուժեղագույն կազմերը, քանի որ այս սեպտեմբերին Անթալիայում մեկնարկող աշխարհի առաջնությանը նախորդող ուժերի ստուգման վերջին խոշորագույն մրցումն է: Իսկ այս եւ հաջորդ տարվա աշխարհի առաջնությունները, ինչպես գիտենք, 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիական խաղերի որակավորման փուլեր են:

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչները նախապես որոշել էին, որ Մինսկ մեկնելու եւ 77 կգ քաշայինների մրցավեճին մասնակցելու է նաեւ աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը: Սակայն հետագայում փոխել են մտադրությունը: Առաքելի հայրը եւ անձնական մարզիչը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը, այդ որոշումը մեկնաբանում է այսպես. «Մի քանի ամսից տրվելու է աշխարհի առաջնության մեկնարկը, որն ավելի կարեւոր է մեր հավաքականի համար, քան հիմա Եվրոպայում ոսկի նվաճելը: Դրա համար էլ նպատակահարմար գտանք հրաժարվել Բելառուս մեկնելու գաղափարից, որպեսզի Առաքելն ավելորդ նյարդեր ու էներգիա չվատնի եւ ամենայն լրջությամբ նախապատրաստվի հողագնդի ուժեղագույնների պայքարին»:

Վաղը պայքարի մեջ ներգրավվելու է աշխարհի փոխչեմպիոն, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930