Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԵՎ ՄՈՒԲԱՐԱՔԸ ՀԱՆԴԻՊԵԼ, ԲԱՆԱԿՑԵԼ ԵՆ

Մայիս 05,2010 00:00

\"\"Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման անուղղակի բանակցությունների վերսկսման նախօրեին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Մուբարաքի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել եգիպտական Շարմ-էլ-Շեյխ ծովափնյա քաղաքում, Կարմիր ծովի վրա եւ տեւել է մեկուկես ժամ: Հանդիպման ընթացքում Նեթանյահուն եւ Մուբարաքը քննարկել են Եգիպտոսի եւ միջազգային հանրության ջանքերով Պաղեստինի իշխանությունների հետ անուղղակի բանակցությունները վերականգնելու համար պարարտ հող ստեղծելու հարցը: Այս մասին փոխանցել են եգիպտական ԶԼՄ-ները: Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդման համաձայն էլ, երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ խնդիրներին առնչվող հարցեր:
Իսրայելի կառավարությունը հանդիպումը գնահատել է որպես «կառուցողական եւ բարիդրացիության մթնոլորտում տեղի ունեցած»: Հանդիպման վերաբերյալ ավելի ուշ Նեթանյահուն խոսել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես փոխանցում է BBC-ն, միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջորջ Միտչելը եւս ժամանել է տարածաշրջան:
Հիշեցնենք, որ պաղեստինյան կողմը մարտից ի վեր հրաժարվել է Միտչելի նախագահությամբ հրեաների հետ ուղիղ բանակցություններ վարելուց այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին արեւելյան Երուսաղեմում հրեաների համար բնակավայրեր կառուցելու իրենց ծրագրի իրագործման մասին: Իսրայելական ԶԼՄ-ների մատուցմամբ, իսրայելա-պաղեստինյան բանակցությունները կարող են վերսկսվել արդեն չորեքշաբթի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել