Լրահոս
Օրվա լրահոսը

Սոմալիում երկու մարդ գնդակահարվել է ֆուտբոլ դիտելու համար

Հունիս 15,2010 00:00 Share

«Հզբոլլահ» խմբավորման զինված մահմեդականները Սոմալիում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար երկու մարդու են գնդակահարել եւ մոտ տասը մարդու ձերբակալել են:
News.am-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան՝ Արգենտինա-Նիգերիա խաղի ժամանակ: Տեղացի բնակիչների խոսքով, գրոհայինները ներխուժել են Մոգադիշոյից ոչ հեռու փոքրիկ մի գյուղի տներից մեկը, որտեղ մարդիկ ծածուկ դիտելիս են եղել այս երկու հավաքականների խաղը: Բանն այն է, որ Սոմալիի՝ մահմեդականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում արգելված է ֆուտբոլ դիտելը, սակայն մարդիկ փորձել են թաքուն դիտել հանդիպումը: Հարձակման ընթացքում երկու հոգի փորձել է փախուստի դիմել, սակայն տեղում գնդակահարվել է:
«Մահմեդական խմբավորման առաջնորդ շեյխ Մոհամեդ Աբու Աբդալլան հայտարարել է, թե ֆուտբոլասերները խախտում էին շարիաթի օրենքները»,- հաղորդում է soccer.ru-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930