News.am. Nvidia ընկերության տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների մշակման կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանը վերածվում է արհեստական բանականության ամերիկյան ենթակառուցվածքային հաբի։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Պարբերականը նշում է՝ օգոստոսին ամերիկյան «Firebird» ստարտափը տվյալների կենտրոն է շահագործման հանձնել Հրազդան քաղաքում, որը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա։ Սպասվում է, որ մինչև 2027 թվականի վերջը օբյեկտի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, իսկ դրա տեխնիկական հիմքը կկազմեն ամերիկյան «Nvidia» ընկերության ավելի քան 70 հազար առաջատար չիպերը։ Նշվում է նաև, որ կենտրոնի ռեսուրսների 20%-ը ամրագրված է երկրի ներքին կարիքների համար, իսկ մնացած 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին։ «Firebird» ստարտափից հայտնել են, որ Հրազդանի տվյալների կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր հաշվարկային կլաստերը և խոշորագույններից մեկը Եվրոպայում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































