Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵՆ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Հունիս 22,2010 00:00 Share

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է մի կողմ դնեն «Մադրիդյան սկզբունքները» եւ զբաղվեն ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից հրաժարվելու մասին փաստաթղթի ստորագրման նախապատրաստմամբ: Այդ մասին «Արմինֆո»-ին հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծին հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը: «Բացի այդ, ԵԱՀԿ-ն ուղղակի պարտավոր է նախաձեռնել այս միջադեպի միջազգային հետաքննության անցկացումը: Դա նաեւ հրադադարի ռեժիմի դադարեցման այդպիսի կոպիտ խախտումները չկրկնելու դեմ նախազգուշական միջոց կծառայի»,- նշել է Մասիս Մայիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930