Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ու հույները ընդդեմ Թուրքիայի

Օգոստոս 03,2010 00:00

«Արմինֆոն» տեղեկացնում է, որ կալիֆոռնիացի երկու հայեր՝ Գարբիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը, Լոս Անջելեսի դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության եւ թուրքական երկու խոշորագույն բանկերի՝ պահանջելով փոխհատուցում Հայոց ցեղասպանության ընթացքում պատճառված վնասի դիմաց: Հայցին կից ներկայացվում են տարբեր երկրների խորհրդարանների եւ ԱՄՆ նահանգների բազմաթիվ որոշումներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:
Հայցվորների փաստաբանները նշում են, որ 1915 թվականին Թուրքիայում սպանված եւ տեղահանված հայերի ժառանգները միլիարդավոր դոլարների գույքի իրավունք ունեն, որը բռնագրավվել է իրենց նախնիներից: Փաստաբաններն ասում են, որ դա առաջին դեպքն է, երբ հայերը հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի: Հայցում նշվում է, որ հայերի սեփականությունը ներառում է ձեռնարկություններ, բանկային ավանդներ եւ հսկայական քանակությամբ հողեր: Փաստաբան Բրայան Քաբաթեկի կարծիքով, այդ գործընթացը կարող է տեւել մինչեւ երեք տարի: Այս հայցից հետո կիպրացի հույներն են դատական հայց ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության՝ պահանջելով 170 միլիարդ դոլարի փոխհատուցում կղզու օկուպացիայի համար։ Կրոնական եւ էթնիկ զտումների փաստով դատական հայցը կիպրացի հույների անունից Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել փաստաբան Աթհան Ցիմպեդեսը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել