Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉԸ ՎՐԱԵՐԹԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբեր 06,2010 00:00 Share

\"\"Երեկ, ժամը 00.15-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Բագրեւանդի փողոցում, հայտնաբերվել է դիակ: Պարզվել է, որ Երեւանի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 31-ամյա Տիգրան Սահակյանի դիակն է եղել: Ըստ ոստիկանության նախնական վարկածի, Սահակյանը մահացել է անհայտ ավտոմեքենայով կատարված վրաերթից: Տ. Սահակյանը տեղում մահացել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031