Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱԼԻԲԱՆԸ» ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ

Հոկտեմբեր 12,2010 00:00

«Թալիբան» շարժումը պնդում է, որ վերահսկողության տակ է առել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Կունար նահանգի Մարավար գավառում տեղակայված ամերիկյան ռազմաբազան: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, թալիբների հրամանատար Քարի Զիյարա Ռախմանը հայտարարել է, թե ամերիկյան զինծառայողները ուղղաթիռներով հապճեպորեն լքել են հենակետը՝ թողնելով մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա: Ամերիկյան աղբյուրները չեն շտապում մեկնաբանել արաբական Al-Jazeera հեռուստաալիքով տարածված այդ տեղեկությունները:
Ռազմական այդ օբյեկտը Աֆղանստանի արեւելքում առանցքային նշանակություն ունեցող հենակետերից մեկն էր, որովհետեւ այն վերահսկում էր Պակիստանի հարեւանությամբ գտնվող Բաջուր բնակավայրը: Հենակետում ծառայություն էր իրականացնում մոտավորապես 500 ամերիկացի զինվոր, կային նաեւ ռազմական ուղղաթիռներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031