Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Մեղրը պարենամթերք է, որի մեջ կա ջուր,  ածխաջրեր,  վիտամիններ՝ B1, B2, B6, E, K, C: Մեղրի օգտակարությունն այն է, որ նրա կազմի մեջ մտնող վիտամինները չեն անհետանում՝ շատ երկար ժամանակ: Դեռ շատ վաղուց մեղրը օգտագործվել է մի շարք հիվանդությունների բուժման, նույնիսկ երկարակեցության համար:
Գոյություն ունեն մեղրի անարատությունը որոշելու մի շարք տարբերակներ:
Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, այլ ծորալով պետք է դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի իրար վրա: Այդ դեպքում մեղրը մաքուր է: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս` անարատ չէ, այլ պատրաստված է շաքարաջրից:
Անարատությունը ստուգելու համար կարող եք թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է, եթե չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից:
Կարող եք նաեւ մեղրը լուծել  մուգ գույնի անանուխի թուրմի մեջ, եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվի, ուրեմն` մեղրն անարատ է:
Ծորացող մեղրի մեջ ընկղմեք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակից հետո այն լուծվեց մեղրի մեջ` ապա մեղրը անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն ձեր մեղրն անարատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել