Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ, Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՊԻԿԵՏ ԿԱՆԻ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"

Նոյեմբերի 11-ի լույս գիշերը «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած հերթական հարձակման առնչությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով որպես այդ եւ նախորդ միջադեպերի պատասխանատու մատնանշել է Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՔՎ պետ Հայկ Հարությունյանին: Կոնգրեսը մեկ անգամ եւս կոչ է արեկ մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան եւ միջազգային բոլոր կազմակերպություններին, ՀՀ-ում օտարերկրյա ներկայացուցչություններին՝ իրենց ձայնը բարձրացնել «Փաշինյանի անվտանգությանը սպառնացող իշխանական ստոր ու հանցավոր ծրագրերի ու գործողությունների դեմ»: Ի դեպ, ՀԱԿ-ն այսօր, ժ. 14-ին, նույն պահանջներով ՀՀ գլխավոր դատախազության դիմաց պիկետ է կազմակերպում:

Կարդացեք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930