Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՈՒԼՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎՈՒՄ Է

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Սեուլում, G20-ի գագաթաժողովի շրջանակներում, համաշխարհային առաջնորդներն իրենց հիմնական ուշադրությունը սեւեռելու են արժույթի կարգավորման եւ համաշխարհային տնտեսության խնդիրների վրա: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Արդեն մտահոգություն է հայտնվել, թե Հարավային Կորեայում տեղի ունեցող գագաթաժողովը կարող է սահուն կերպով վերածվել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «արժութային պատերազմների» եւ առեւտրային դիսբալանսի շուրջ դիմակայության: Սակայն, դեռ մինչեւ բանակցությունների մեկնարկը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Պեկինն ու Վաշինգտոնը տնտեսական խնդիրների քննարկման հարցում մեռյալ կետից արդեն իսկ տեղաշարժ են արձանագրել:

ԱՄՆ նախագահի այս հայտարարությանն իր աջակցությունն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Ցզինտաոն՝ հայտարարելով, թե Չինաստանը պատրաստ է աշխատել, որպեսզի «չին-ամերիկյան հարաբերությունները փոխադարձաբար զարգանան դրական եւ բազմակողմանի առանցքի շուրջ»:

Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում համագործակցության մասին հայտարարել են նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: ՌԴ նախագահն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ, եւ որ իրենց դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են: Ավելին, Մեդվեդեւը Քեմերոնին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան, ինչին ի պատասխան՝ բրիտանացի վարչապետը հույս է հայտնել, որ, միգուցե, այդ այցը տեղի ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել