Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 14,2011 00:00

Կատակում են ուսանողները

***

Բուհերից մեկի անգլերեն լեզվի դասախոսը պետք է մասնակցեր կարեւոր մի գիտաժողովի եւ հնարավորություն չուներ դասը պարապելու: Մեկնելուց առաջ նա իր լսարանի գրատախտակին գրեց հետեւյալը. «Professor will not meet his classes today», որը բառացիորեն նշանակում է՝ «Պրոֆեսորը այսօր չի կարող հանդիպել իր ուսանողների հետ»: Հնարամիտ ուսանողները ջնջում են classes բառի առաջին տառը: Ստացվում է այնպես, որ պրոֆեսորը այսօր չի կարող հանդիպել իր սիրուհիների հետ (lasses՝ սիրուհի): Հաջորդ օրը ներս է մտնում պրոֆեսորը, կարդում ուղղված տեքստը, ջնջում եւս մեկ տառ եւ լուռ հեռանում լսարանից, քանի որ նա չի ցանկանում արդեն հանդիպել ավանակների հետ (asses՝ ավանակ):

***

Ապագա անասնաբույժ երկու ուսանողներ ճաշում էին խորտկարանում: Ներս է մտնում նրանց ընկերներից մեկը եւ իբր զարմացած հարցնում.

– Տղերք, էդ ի՞նչ եք ուտում:

– Չե՞ս տեսնում՝ հավի գրիլ ա,- ասում են տղաները:

– Բա ես էլ կարծեցի, թե շան գրիլ ա,- կատակում է հնարամիտը:

– Քո ուզած գրիլը կարող ես ուտել «Շանգրի լա» խաղատանը,-իրենց սրամտությամբ հաղթում են տղաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31