«Հայ ազգի մեջ կա մի մարդ, որը բերել է աղետաբեր պարտվողական պատերազմ՝ իր թիմով։ Չկա ուրիշ տարբերակ․ Փաշինյանը հեռանում է, բոլորը մոռանում են պատերազմների մասին»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե ընդդիմությունն իր գնահատականներով պատերազմ է հրահրում, այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Ըստ նրա՝ «մազից կախված խաղաղություն հաստատված է միայն Ալիևի և Փաշինյանի միջև»։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն, որ ԱԺ-ում «եկեղեցու ճգնաժամի» հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվել, Սամվել Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Դա մեր ազգի խայտառակությունն ու ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանն իր շքախմբի հետ։ Դրա համար համապատասխան հակահարվածը ժողովրդից կստանա»։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































