Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկույցը ԲՀԿ-ի ձայների գողության վերաբերյալ ՄԻԵԴ դիմելիս աջակցող գործիք կլինի. Էլինար Վարդանյան․

Հոկտեմբեր 09,2026 17:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավագետ Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը կարևոր գործիք է ընդդիմության հետագա աշխատանքի համար։

«Ընտրություններով չի ավարտվել ՀՀ-ում ժողովրդավարության ոտնահարումը։ Մենք շատ կարևոր առաքելություն ունենք՝ միջազգային տարբեր կառույցների հետ աշխատելու և այս զեկույցին հղում անելու, որպեսզի ակնկալենք միջազգային կառույցների պատշաճ արձագանքը։ Առաջիկայում ընտրությունների արդյունքների հետ կապված՝ ՄԻԵԴ բողոքներ կներկայացվեն, բողոքները վերաբերելու են ԲՀԿ-ի ձայների գողությանը։ ՄԻԵԴ ներկայացված գանգատի համար ԵԽԽՎ այս զեկույցը միջանկյալ աջակցող գործիք է հանդիսանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ այս զեկույցով քանդվեց նաև այն պատը, որը ձևավորվել էր այն դժգոհության շուրջ, թե միջազգային հանրությունը լուռ հետևում է ՀՀ իշխանությունների ապօրինություններին։

Վարդանյանը նաև նկատեց, որ զեկույցը, բացի ոչ լեգիտիմ ճանապարհով ձևավորված խորհրդարանի փաստն արձանագրելուց, արձանագրել է նաև, որ դատարանները չեն շտկել իրավիճակը.

«Արդարացիորեն մատնանշվում է, որ մեր դատական համակարգի միջոցով, հետագայում՝ ՍԴ-ի միջոցով, այս խախտումների հետևանքների վերացմանը հնարավոր չի եղել հասնել։ ԵԽԽՎ զեկույցը նաև խոսում է այն մասին, որ ընտրությունների ժամանակ եղել են ընտրակաշառքներ, քրեական քննությունները վերաբերել են մեծամասամբ ընդդիմադիր գործիչներին։ Մինչդեռ կարևոր արձանագրում է եղել այն, որ տեղի է ունեցել ընտրովի արդարադատություն։ Նրանք արձանագրում են, որ հետապնդումները տեղի են ունենում ընդդիմադիրների նկատմամբ, և չենք տեսնում որևէ քրեական գործ, որը հարուցված լինի իշխանականների նկատմամբ»։

Զեկույցում, ըստ Վարդանյանի, անդրադարձ կա նաև պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ ճնշումներին, ՔՊ-ի քարոզարշավի ֆինանսավորմանը, ԶԼՄ-ների բևեռվածությանը և հեռուստաալիքների մի շարք հեռարձակողների կողմնակալությանը։

«Այս ամենից հետո խոսել ժողովրդավարության մասին՝ միամտություն է»,- ասաց Վարդանյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031