Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի անվտանգությունը պայմանավորում են Արցախի մասին լռությամբ, ապա դա ոչ թե անվտանգության քաղաքականություն է, այլ ազգային ինքնության նահանջ՝ խաղաղության անվան տակ». Հակոբ Հակոբյան

Հոկտեմբեր 09,2026 23:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, այն հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ, իսկ արցախահայության իրավունքների ու կորստի մասին բարձրաձայնելը՝ Հայաստանի դեմ գործել չէ։

Ինչպե՞ս կարող է սեփական պատմական հայրենիքի հիշողությունը սպառնալիք դառնալ Հայաստանի անվտանգությանը։ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է։ Սա ընտրություն չէ, այլ փորձ՝ ազգային հիշողությունը ներկայացնելու որպես վտանգ, իսկ լռությունը՝ որպես պետական շահ։ Եթե խաղաղությունը պահանջում է մոռացություն, իսկ անվտանգությունը՝ լռություն, ապա խնդիրը ոչ թե Արցախի մասին խոսելու, այլ այդպիսի խաղաղության ու անվտանգության պատկերացման մեջ է։

Պետությունը չի կարող ամրապնդել իր անվտանգությունը՝ սեփական ժողովրդի պատմական հիշողությունը վտանգավոր հռչակելով։ Եթե Հայաստանի անվտանգությունը պայմանավորում են Արցախի մասին լռությամբ, ապա դա ոչ թե անվտանգության քաղաքականություն է, այլ ազգային ինքնության նահանջ՝ խաղաղության անվան տակ։

Եվ եթե պետությունը պահպանելու համար պետք է ուրանալ սեփական պատմությունը, ապա հարց է՝ ի՞նչ ենք մենք իրականում պահպանում՝ պետությո՞ւնը, թե՞ նրա գոյությունը բովանդակությունից զրկող քաղաքական ուղին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031