Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴԱՄԱՆԴԵ ՄԱՆԻԿՅՈՒՐ՝ ՊՃՆԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 03,2011 00:00

\"\"«Cherish…Me» ընկերությունը ադամանդների համար գտել է նոր կիրառություն: Մանիկյուրի վարպետները թանկարժեք քարերի սիրահարներին առաջարկում են դրվագապատել իրենց եղունգները թանկարժեք ադամանդներով: Սա կարող է դառնալ ադամանդների կիրառության երկրորդ քայլը՝ բացի ոսկերչության ոլորտում դրանց ավանդական օգտագործումից, վստահ են ընկերության ներկայացուցիչները:
Եղունգները փայլուն քարերով զարդարելը թանկ հաճույք է: Ադամանդե մանիկյուրը արժե 51 հազար ամերիկյան դոլար, փոխարենը պճնամոլները կկարողանան «հպարտանալ» իրենց եղունգների 10 կարատանոց ադամանդներով:
«Iced Manicure» կոչվող գործընթացն սկսելուց առաջ ընկերությունը նախապես բանակցում է հաճախորդի հետ, քննարկում, թե ինչ առիթի համար է այն (հարսանիք, կարեւոր միջոցառում եւ այլն), պայմանավորվում, թե որքան ժամանակ է թանկարժեք մանիկյուրը պահպանվելու հաճախորդի եղունգներին: Այնուհետեւ «nail-art»-ի պրոֆեսիոնալ վարպետները ժամանում են Մեծ Բրիտանիայից  իրենց հաճախորդի տուն կամ մեկնում աշխարհի որեւէ այլ անկյուն, որտեղ պատվիրատուն է:
Tert.am-ը նշում է՝ մանիկյուրի գնի մեջ ներառված են տոմսերի արժեքը, հյուրանոցում ապրելը եւ եղունգների կորեկցիան:
Շուրջ 10 կարատանոց թանկարժեք տարբեր չափերի քարերը ամրացվում են նախապես լաքապատ եղունգներին՝ ստեղծելով համապատասխան նախշ: Եղունգները երկրորդ անգամ խնամելու կարիք է զգացվում 2-3 շաբաթ անց: Որպես նվեր՝ ադամանդները հետագայում մնում են հաճախորդին կամ կարող են երկրորդ կյանք ստանալ՝ դարձյալ օգտագործվելով եղունգների ձեւավորման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել