Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի սեփականատիրոջ «փոփոխությունից»՝ ՔՊ-ի կողմից մեկ տարուց ավելի այն բռնազավթելուց հետո ևս էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ Րաֆֆի Ասլանյան

Նոյեմբեր 08,2026 10:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի մի պարզ իրողություն. Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ից կամ դրա հետ փոխկապակցված ընկերություններից ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության և տնտեսական գործունեության հարց է, ուստի որևէ կերպ չի կարող հանդիսանալ հանրային իրավունքի խնդիր։ Հանրային հետաքրքրության առարկա այն կարող է դառնալ այնքանով, որքանով առնչվում է հանրային շահին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնին։

Մինչդեռ փաստն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ «փոփոխությունից»՝ ՔՊ-ի կողմից մեկ տարուց ավելի այն բռնազավթելուց հետո ևս էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը և չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չի կարող համարվել։ Ուստի հանրային քննարկումը պետք է հիմնվի փաստերի, ոչ թե ողջ կյանքի անձնական անհաջողություններից, նվաստ վիճակից ծնված նախանձի ու թեմայի քաղաքական շահառուների կեղտոտ քարոզից բխող մոլորությունների, ենթադրությունների վրա։

Հ.Գ. Բարերար Սամվել Կարապետյանն արդեն մեկ ու կես տարի քաղբանտարկյալ է, իսկ դա առնվազն ներքուստ հերքող ցանկացած գրագետ իրավաբան …. (բնութագիրը յուրաքանչյուրիդ լեզվամտածողությանն եմ թողնում)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30