Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»․ Արամ Վարդևանյան

Նոյեմբեր 08,2026 20:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անկախության հռչակագրում տեղ գտած բոլոր այն դրույթները, օրինակ՝ հայ ժողովրդի հարատևությունը, բարեկեցությունը, միջազգային իրավունքին հավատարմությունը․ ահա հենց դրանք է ուզում հանել Ալիևը։

Դուք աշխարհում չեք տեսնի մեկ այլ օրինակ, երբ մի երկիր մեկ այլ երկրի ասի՝ քո Սահմանադրությունը ուզում եմ այսպես փոխվի։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած բոլոր հնարավոր վախերի պայմաններում, մերժել են իշխող ուժի ցանկությունը՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Ուղղակի մերժել են։

Ամեն ինչ էլ կլինի․ ուժեղ Հայաստանը կլինի, Հայաստանում փոփոխություններ կլինեն, Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն»։

Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30