Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:
Դիմելով ներկաներին` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:
«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասաց Նարեկ Կարապետյանը:
«Մեր հասարակության հետ պետք է աշխատել: Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը. մենք գիտենք, որ մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով»,-նշեց Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ



















































