Նոյեմբերի 7-ին Լեհաստանի Կրակով քաղաքի Գլխավոր հրապարակում անհայտ անձինք մեքենայով մուտք են գործել հրապարակի տարածք, որից հետո զինված տղամարդը կրակ է բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս տասից ավելի մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածների թվում են նաև ոստիկանության աշխատակիցներ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Կրակովում տեղի ունեցողի մասին օպերատիվ տեղեկություններ է ստանում ներքին գործերի նախարարից։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոստիկանությունը պարզում է հարձակման հանգամանքներն ու հնարավոր պատճառները։
Հրաձիգը ձերբակալվել է դեպքի վայրում։ Փոխհրաձգության ընթացքում հանցագործը հրազենային վնասվածք է ստացել։ Ներկայումս հարձակվողին տեղափոխում են հիվանդանոց։
Կարդացեք նաև
Իրավապահներն առայժմ չեն հրապարակում նրա ինքնությունը, քաղաքացիությունն ու հարձակման դրդապատճառները։ Դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները։



















































