Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդին ռազմի դաշտում ջախջախիչ հարված հասցվեց». Ադրբեջանի բռնապետի՝ Ստեփանակերտից ելույթի առանձնակի հայատյաց ձևակերպումները․ Տաթև Հայրապետյան

Նոյեմբեր 08,2026 15:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես և կանխատեսել էր, այսօր Ադրբեջանի բռնապետ ղեկավարը օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտից իր հերթական՝ ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել։ Ներկայացնում եմ այդ ելույթի առանձնակի հայատյաց ձևակերպումները՝ թարգմանությամբ և առանց փոփոխության։

«Հակառակորդին ռազմի դաշտում ջախջախիչ հարված հասցվեց»։

«Արդյունքում մեր ժողովուրդը համախմբվեց մեկ բռունցքի պես և ռազմի դաշտում կոտրեց հակառակորդի դիմադրությունը՝ այդպիսով վերականգնելով պատմական արդարությունը, մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։

«Ադրբեջանական բանակից ոչ մի մարդ չի փախել կամ դասալքություն արել։ Մինչդեռ, ինչպես խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը, հայկական բանակում դասալիքների թիվը մոտ 12 հազար էր։ Սա հստակ ցույց է տալիս տարբերությունը»։

«Մեկօրյա հակաահաբեկչական գործողությունն ամբողջությամբ կաթվածահար արեց հայկական բանակի 15-հազարանոց օկուպացիոն ուժերը։ Այս բարձր ճշգրտությամբ և պրոֆեսիոնալ կերպով իրականացված ռազմական գործողության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ երկրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկվել»։

«Այսօր մենք՝ այս հողերի տերերս, ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ սա մեր հողն է։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք կառուցող և ստեղծարար ժողովուրդ ենք։ Օկուպացիայի տարիներին Հայաստանը ոչինչ չի արել, բացի մեր բնական պաշարները թալանելուց, մեր անտառները հատելուց և մեր հանքավայրերն ապօրինի շահագործելուց։ Իսկ մենք, ընդհակառակը, զրոյից քաղաքներ ենք կառուցում»։

«Օկուպացիայի տարիներին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը հիմնահատակ ավերվել են։ Սա բարբարոսության աննախադեպ դրսևորում էր»։

«Ներկայումս ավարտին են հասցվում Հաղթանակի թանգարանի ստեղծմանն ուղղված աշխատանքները։ Այն տեղակայվելու է նախկին գործադիր իշխանության շենքում, որը ժամանակին Ադրբեջանի դեմ ագրեսիայի և օկուպացիոն քաղաքականության օրրանն էր։ Այն չարիքի որջ էր։ 2023 թվականի հոկտեմբերին, մեր փառապանծ Հաղթանակից հետո, երբ այցելեցի այդ շենք, առաջին բանը, որ արեցի, դրա պատուհանները բացելն էր, որպեսզի սատանայի ոգին հեռանա այնտեղից»։

«Այդ շենքը զբաղեցրած անձինք՝ ռազմական հանցագործները, ստացել են իրենց արժանի պատիժը։ Նրանք ցանկանում էին տանկերով գալ Բաքու, ցանկանում էին Բաքվում թեյ խմել։ Այսօր, ստանալով իրենց արժանի պատիժը, նրանք թեյ են խմում ադրբեջանական բանտերում»։

«Մենք մեր հողերից դուրս ենք քշել թշնամուն, վերականգնել արդարությունը, և այսօր մեր տարածքն ազատ է ու ամբողջական»։

Այս ամենից հետո Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն հայկական բանակը «դասալիք ու փախնող» հանելու, «Արցախը ինչո՞վ էր մերը» հայտարարություններ անելու և ի վերջո ագրեսիվ պատերազմ սանձազերծողին «խաղաղության աղավնի» դարձնելու համար։ Ցավոք, Ալիևը անշնորհակալ է գտնվում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30