Լրահոս
Օրվա լրահոսը

Գլյուկոզան չի վստահում ռուսներին

Մայիս 03,2011 00:00

\"\"Ռուս երգչուհի Գլյուկոզան երկրորդ երեխային է սպասում. այս մասին գրում է show.oboz.ua կայքը: Գլյուկոզան դեռ չի պարզել երեխայի սեռը, սակայն արդեն որոշել է, թե ինչ է անվանելու իր փոքրիկին. եթե տղա ծնվի՝ Նիկոլայ, իսկ եթե աղջիկ՝ ապա Վերա:
Երգչուհին ասել է, որ ծննդաբերելու է Իսպանիայում, քանի որ բացարձակապես չի վստահում ռուս բժիշկներին: Նշենք նաեւ, որ Գլյուկոզան եւ նրա բիզնեսմեն ամուսինը՝ Ալեքսանդր Չիստյակովը, համարվում են ռուսական շոուբիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը: Այժմ զույգը զբաղված է իրենց առաջնեկի դաստիարակությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել