Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանկարժեք» երեխաները

Մայիս 03,2011 00:00

Նախորդ տարի հոլիվուդյան ամենասիրված աստղային զույգի` Բրեթ Փիթի եւ Անջելինա Ջոլիի 6 երեխաների ծախսը 10 միլիոն դոլար է կազմել. գրում է dni.ru-ն: Միայն երեխաների ճանապարհածախսը կազմել է 5 միլիոն դոլար, որովհետեւ աստղային ընտանիքը տարվա ընթացքում տասնյակ ճամփորդություններ է կատարել: 36 հազար դոլար վճարել են երեխաների ուտելիքի համար: Իսկ նրանց ուսման ծախսը կազմել է մեկ միլիոն դոլար: Ծնողները գտնում են, որ երեխաների ուսումն ամենակարեւորն է: Դրա համար էլ, բացի դպրոցից, տանը երեխաների հետ լրացուցիչ պարապմունքներ են անցկացվում:
Կայքի փոխանցմամբ՝ անցյալ տարվա Նյու Յորք կատարած ճամփորդությունը ընտանիքի վրա կես միլիոն արժեցավ, քանի որ նրանք այնտեղ բնակարան չունեին եւ ստիպված էին հյուրանոցում իջեւանել: Իսկ արդեն 900.000 դոլար նրանք վճարել էին դայակներին, ովքեր խնամել են երեխաներին: Հայտնի է դարձել, որ աստղային ընտանիքի դայակները շատ բարձր են վարձատրվում՝ նրանց աշխատանքը շատ դժվար է եւ պատասխանատու: Աստղային ամուսինների երեխաների դայակները ոչ միայն պիտի ճամփորդեն իրենց հետ եւ հոգ տանեն երեխաների մասին, այլեւ պարտադիր պետք է ունենան մանկավարժի դիպլոմ եւ տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի:
Ծնողները գումար չեն խնայել նաեւ երեխաներին հագուստ գնելու հարցում եւ մոտ 96 000 դոլար են ծախսել: Փաստորեն, իրենց 6 երեխաներին հավուր պատշաճի պահելու համար աստղային զույգն ամեն տարի հսկայական գումարների կորուստ է ունենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031