Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՐԳԵՑ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Մայիս 04,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ՀՀՇ վարչության անդամները, այդ թվում նախօրեին ազատ արձակված քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը երեկ Մյասնիկյանի արձանի մոտ էին: Նրանք ծաղիկներ են դրել եւ հարգել են 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը: «Ա1+»-ի մատուցմամբ, Արամ Բարեղամյանը կարծիք է հայտնել, որ իր վաղաժամկետ-պայմանական ազատ արձակումը պայմանավորված է միմիայն ժողովրդի հետեւողական պայքարով. «Իշխանություններն արդեն հաշվի են նստում մեր բարձրացրած հարցերի հետ, կարծում եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք հասնելու ենք մեր նպատակին»: Վերջինս համոզված է, որ մինչեւ մայիսի 31-ը՝ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու: Արդյոք իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն կլինի՞, եւ երկխոսությունը կհանգեցնի՞ իշխանափոխության: Ի պատասխան «Ա1+»-ի այս հարցին՝ Արամ Բարեղամյանը նշել է, որ իշխանությունները ժողովրդի ճնշման շնորհիվ «վայրենությունից տեղափոխվել են շախմատի դաշտ եւ ճնշման տակ հրաժարական են տալու»: Երեկ Մյասնիկյանի արձանի մոտից ՀԱԿ անդամները գնացել են Սարյանի արձանի մոտ՝ ՀԱԿ-ի համակիրների հետ միասին նշելու Արամ Բարեղամյանի ազատ արձակումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել