Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավիրվել է 25 ֆուտբոլիստ

Մայիս 04,2011 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը երեկվանից երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքը տեւելու է երկու օր: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 7-ին կայանալիք Մոնտենեգրոյի ընտրանու հետ հանդիպմանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքի հրավիրել է 25 թեկնածուի: Նրանք են.

Դարպասապահներ՝

Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Կեւին Դոլմաջյան («Կանն», Ֆրանսիա):

Պաշտպաններ՝

Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան (բոլորն էլ՝ «Բանանց»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):

Կիսապաշտպաններ՝

Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան (բոլորն էլ՝ «Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Աշոտ Սարդարյան («Ժարվիլլ», Ֆրանսիա):

Հարձակվողներ՝

Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Գեւորգ Կարապետյան («Արարատ»), Էդգար Ջավագլյան (Լեհաստան):

Այսօր ֆուտբոլիստները երկկողմանի խաղ կանցկացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել