Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնիների թերությունները

Մայիս 04,2011 00:00

\"\"Նույնիսկ ամենաճանաչված, ամենագեղեցիկ, ամենասեքսուալ կանայք ունեն թերություններ: Հոլիվուդյան գեղեցկուհիներն արդեն վարժվել են իրենց թերություններին եւ ավելի շատ կենտրոնացել իրենց դրական կողմերի վրա: Այսպիսով, որո՞նք են այն թերությունները, որոնց մասին ոչ թե ափսոսանքով կամ ամաչելով, այլեւ մեծ ուրախությամբ են խոսում հայտնիները:

\"\"Օրինակ՝ «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալի դերասանուհի Եվա Լոնգորիան ասել է, որ իր կուրծքը շատ փոքր է, բայց երբեք չի կոմպլեքսավորվել այդ փաստից ու ոչ էլ մտածել է պլաստիկ վիրահատության մասին:

«Ամենից շատ ինձ դուր է գալիս իմ քիթը»,- այսպես է ասել Ջեսիկա Սիմփսոնը՝ հավելելով, որ իր քթի վրայի փոքրիկ ոսկորն իրեն երբեք չի խանգարել: «Դուք միայն տեսեք, թե ինչ տեսք ունի այն կողքից: Դժվար թե գտնվի մեկը, ով ունենա այնպիսի քիթ, ինչպիսին իմն է: Իմ քիթը ունիկալ է, շատ օրիգինալ»,- ավելացրել է նա:

Ըստ news.rin.ru-ի՝ Ջենիֆեր Լոպեսն էլ հայտարարել է. «Ես երբեք նիհար չեմ եղել: Ես սիրում եմ իմ մարմինը ու չեմ պատրաստվում դիետաներ պահել»: Նույնը ասել է նաեւ երգչուհի Բիյոնսեն. «Ես ինձ նիհարիկ չեմ պատկերացնում»:

Ահա այսպիսի տրամադրվածություն ունեն հոլիվուդյան աստղերն իրենց նկատելի թերությունների վերաբերյալ: Ըստ վերոնշյալ կայքի՝ թերություններով գեղեցկուհիների մեջ են մտնում նաեւ Անջելինա Ջոլին, Գվեն Ստեֆանին, Քամերոն Դիասը, Քեյթ Հադսոնը, Քիմ Քարդաշյանը: Նրանք գնահատում են իրենց մարմինը, սիրում ու փայփայում են այնպես, ինչպես որ կա՝ համարելով ամենագեղեցիկն ու սեքսուալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել