Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնություն. մեկնարկում է երկրորդ շրջանը

Մայիս 10,2011 00:00

\"\"

Ֆուտոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի գրեթե բոլոր հանդիպումներն իրենցում ինտրիգ էին պարունակում ու մրցաշարային աղյուսակում հստակություն մտցնելու միտում ունեին:
«Ուլիս»-«Գանձասար» խաղը առաջատարների մրցավեճ էր, որ կարող էր առաջնությանը նոր լիդեր պարգեւել, «Բանանց»-«Արարատ» հանդիպումում մրցում էին ետնապահները ու մի միավորն անգամ իրավիճակ կարող էր փոխել, «Շիրակ»-«Միկան» էլ գավաթային եզրափակչից առաջ գլխավոր փորձն էր մրցակիցների միջեւ: Եվ միայն «Փյունիկ»-«Իմպուլս» հակամարտությունն էր, որ առանձնակի ինտրիգ չէր պարունակում:
Բայց ինտրիգներն իրենք իրենց չեն առաջանում: Դրանք ստեղծում են մարդիկ, իսկ տվյալ դեպքում՝ թիմերը: Հայաստանի բազմակի չեմպիոնը առաջին խաղակեսի արդեն 20-րդ րոպեին 2:0 հաշվով հաղթում էր ու թվում էր, թե «Իմպուլսին» ջախջախիչ պարտություն է սպասում: Սակայն Արմեն Գյուլբուդաղյանցի սաները ոչ միայն կարողացան կասեցնել չեմպիոնի գոլային ոգեւորության ալիքը, այլեւ խաղը հասցրին ոչ-ոքիի՝ 2:2 ավարտին: Կորցրած երկու միավորը շատ թանկ էր «Փյունիկի» համար, քանի որ մեկ օր անց առաջատարների՝ «Ուլիսի» ու «Գանձասարի» մրցավեճում, ինչպեսեւ առաջնության մեկնարկային խաղում, գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Իսկ արդյունքում՝ մրցաշարային աղյուսակում ուժերի եւ միավորների դասավորվածությունը լիդերների միջեւ պահպանվեց. «Ուլիսն» առաջինն է, «Գանձասարը»՝ երկրորդը, իսկ «Փյունիկը» եզրափակում է եռյակը: Ի դեպ, «Գանձասարը» միակ թիմն է, որ 20-րդ առաջնությունում պարտություն դեռեւս չի կրել, իսկ «Արարատը» չի հաղթել:
Առհասարակ, հարկ է նշել, որ ութերորդ տուրը մրցաշարային էական փոփոխությունների չբերեց: Միավորների իր պաշարը բարելավեց «Շիրակը»՝ վաղը կայանալիք եզրափակչից առաջ նվազագույն հաշվով հաղթանակ տոնելով «Միկայի» նկատմամբ ու որոշակի հոգեբանական առավելություն ձեռք բերելով:
Երկրորդ շրջանի մեկնարկային խաղի արդյունքում մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում պայքարող «Բանանցի» ու «Արարատի» միջեւ միավորների տարբերությունը հասավ չորսի: Փոխչեմպիոնն իր նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ առաջին հաղթանակը տոնեց Հայաստանի 20-րդ առաջնությունում: Հիշեցնենք, որ առաջին շրջանում նախորդ առաջնության փոխչեմպիոնը միայն 3 ոչ-ոքի էր գրանցել ու… ոչ մի հաղթանակ, ինչի համար էլ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ, մակեդոնացի Ստեւիցա Կուզմանոսկուն: Նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանի համար, իհարկե, դժվար կլինի ետ բերել բաց թողածը, սակայն հաղթանակով մեկնարկն արդեն ոգեւորող է: Փոխարենը՝ դեռեւս անհույս վիճակում է գտնվում մրցաշարային աղյուսակի հատակին հայտնված «Արարատը», որ բացառիկ լավ հնարավորություն ուներ ութերորդ տուրում դուրս պրծնել վերջին հորիզոնականից: Սակայն «Արարատի» խնդիրները չափազանց շատ են ու անգամ բարդ է ենթադրելը՝ մարզական բաղկացուցի՞չն է միայն կաղում, թե՞ նաեւ հոգեբանականը, որի արդյունքում մոտակա մրցակիցները ավելի են հեռանում՝ միավորների պաշարը բարելավելով:
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության երկրորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Ուլիս 8 5 2 1  13-5 17
2. Գանձաս. 8 4 4 0   8-3 16
3. Փյունիկ 8 4 2 2  13-9 14
4. Միկա 8 3 2 3   9-7 11
5. Իմպուլս 8 3 2 3 11-10 11
6. Շիրակ 8 2 3 3   7-9  9
7. Բանանց 8 1 3 4  9-14  6
8. Արարատ 8 0 2 6  4-17  2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031