Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԸ՝ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ

Մայիս 10,2011 00:00

\"\"Կիսածանր քաշային, գերմանաբնակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը նվաճեց IBF վարկածով կիսածանր քաշային կարգում միջմայրցամաքային («Intercontinental») չեմպիոնի կոչումը: Շաբաթ օրը նա այդ թափուր գոտու համար մենամարտում, որ կայացավ Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում, հանդիպեց Օտիս Գրիֆիտի հետ: Տասներկու ռաունդանոց այդ մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ. ռեֆերին այն դադարեցրեց 11-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտ գրանցելով հօգուտ Կարո Մուրադի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել