Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միլիոնատերերը

Մայիս 10,2011 00:00

\"\"«Ամերիկայի նոր միլիոնատերեր». այսպես է անվանել ամերիկյան «Newsweek» ամսագիրը հոլիվուդյան դերասանուհիներ Էշլի եւ Մերի-Քեյթ Օլսեն քույրերին: Ըստ theplace.ru-ի՝ ամսագրի ներկայացուցիչները հանդիպել են քույրերի հետ ու խոսել նրանց բիզնեսի՝ «The Row» նորաձեւ բրենդի մասին, որը տարեկան 10-12 միլիոն դոլար եկամուտ է բերում նրանց:
Միլիոնատեր քույրերը այս տարվա հունիսին կդառնան 25 տարեկան: Ի դեպ, հոլիվուդյան այս աստղերը ոչ մի տեղ չեն սովորել: Նրանք պարզապես շատ հաջողակ են եւ միշտ էլ վայելել են բոլորի սերը:
Ինչ վերաբերում է նրանց բիզնեսին, ապա քույրերն անձամբ են զբաղվում այդ գործերով: Հաճախ նույնիսկ գնում են արտադրամաս՝ ստուգելու եւ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է ընթանում:
«The Row» բրենդի հագուստների գործվածքները քույրերը ԱՄՆ են ներմուծում Իտալիայից, ու ամենեւին էլ մտադիր չեն բիզնեսը տեղափոխել այլ երկիր:
Քույրերն առանց մեծամտանալու նշել են, որ քիչ ջանքեր չեն թափել, որպեսզի արժանանան հագուստի արտադրության ոլորտի իրենց մրցակիցների հարգանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել