Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրպագուն թալանել է

Մայիս 10,2011 00:00

\"\"Շակիրայի նման մեգա երգչուհին թալանվել է երկրպագուի կողմից՝ վերջերս Մեքսիկայում կայացած համերգների ժամանակ:
Երգչուհու համար անակնկալ ձեւով Մոնտերեում իր համերգի ժամանակ երկրպագուներից մեկը Շակիրայի մատից «թռցրել» է մատանին, երբ վերջինը երգելով մոտեցել է իր երկրպագուներին, պարզել ձեռքը՝ որպեսզի ողջունի:
Հենց այդ ժամանակ էլ գող-երկրպագուն օգտվել է հարմար առիթից ու հանել կոլումբիական փոփ աստղի թանկարժեք մատանին:
Չնայած տհաճ անակնկալին, երգչուհին շարունակել է համերգային ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել